Արտավազդ Բ

Արտավազդ 2-րդ: Արտաշատի պայմանագրի կնքումից հետո Տիգրան II Մեծը գահակալեց ևս տասը տարի: Նա մահացել է Ք.ա. 55 թ.` 85 տարեկան հասակում: Տիգրան Մեծը թագաժառանգԱրտավազդին թողեց Եփրատից Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից Կուրձգվող մի ընդարձակածավալ երկիր` զարգացած տնտեսությամբ ու հզոր բանակով: Տիգրան Մեծի կյանքի վերջին շրջանում Արտավազդը եղել է նրա գահակիցը, որն օգնել է պատկառելի տարիք ունեցող հորը կառավարելու երկիրը: Թագաժառանգը փայլուն կրթություն ստացած, բազմակողմանի զարգացած, հունարենին գիտակ մտավորական անձնավորություն էր:Պլուտարքոսը վկայում է, որ նա «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ»: Արտավազդը նաև ճկուն դիվանագետ էր, իրատես քաղաքագետ և ռազմական գործիչ: Արտավազդ II–ը (Ք.ա. 55–34 թթ.) գահ բարձրացավ միջազգային չափազանց բարդ իրադրության պայմաններում: Նրան մեծ հմտություն էր անհրաժեշտ տարածաշրջանի երկու տերությունների՝ Հռոմեական Հանրապետության և Պարթևական թագավորության միջև մրցակցության պայմաններում կողմնորոշվելու համար:

Это слайд-шоу требует JavaScript.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s