Քիմիան և կոսմետոլոգիան

Հիմա ես կասեմ թե ինչից է պատրաստված կոսմետիկ պարագաները:

Շրթներկ՝

Շրթներկի հիմնական բաղադրիչներն են հիմքը, հավելումները, ներկող խառնուրդը, անուշահոտ բույրերը։

Մոմը որոշում է շրթներկի ձևը , ապահովում է նրա հաստատուն և պլաստիկ լինելը։ Սկզբում շրթներկի արտադրության համար օգտագործվել է բնական մեղրամոմ, բայց այն հանդիսացել է ուժեղ ալերգեն, ինչպես մեղրը և մեղվաբուծության այլ մթերքներ։ Այսօր բարձրորակ շրթներկ ավելի հաճախ պատրաստում են բուսական ծագման բնական մոմերի հիմքով։

Յուղեր։ Շրթներկի արտադրության համար հիմնական յուղը գերչակի յուղն է։ Նրա գլխավոր առավելությունը թթվակայուն լինելն է։ Համեմատաբար փոքր քանակությամբ արտադրողներն օգտագործում են կոկոսի յուղ ։ Յուղն օգտագործվում է նաև որպես հավելում։

Օծանելիք՝

Օծանելիքի պատրաստման համար հումք են ծառայում հոտավետ նյութերը (բնական և սինթետիկ), էթիլ սպիրտըջուրը(սովորաբար՝ թորած), որոշ ներկանյութեր, ինչպես նաև հոտավետ նյութերի ցնդելիությունը նվազեցնող ոչ հոտավետ նյութեր (օրինակ․ բենզիլբենզոատ)։

Մանիկյուռ՝

Եղունգի մշակման ձևից ելնելով տարբերվում է մանիկյուրի երկու տեսակ՝ եղունգների հարակից մաշկը կտրտած և չկտրտած։ Մաշկը կտրելու համար օգտագործում են հատուկ գործիք՝ վերնամաշկի կտրիչ, ունելի, սրանց որոշ տեսակներ օգտագործվում են նաև ունքերի մազերը հեռացնելու համար, չկտրտած մանիկյուրի դեպքում օգտագործվում են փայտից ձողիկներ, կամ եղունգը փայլեցվում է մանիկյուրի համար նախատեսված հատուկ էլեկտրական սարքերի միջոցով։

Մանիկյուրը հաճախ համակցվում է ոտքերի եղունգների խնամքի՝ պեդիկյուրի, դեմքի մաշկի խնամքի, վարսավիրական գործի հետ (մազի կտրվածք, մազերի ներկում և մազերի խնամքի այլ ձևեր)։

Հաճախ «մանիկյուր» անվան տակ հասկանում են միայն եղունգների մշակման արտաքին տեսքը։

Հասարակության լայն շերտերի հետ մանիկյուրով աշխատելիս պետք է հիգիենայի պահանջները բարձր լինեն՝ գործիքային վարակներից, սնկային հիվանդություններից՝ միկոզ, ավելի հաճախ օնիխոմիկոզով վարակվելուց խուսափելու համար։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s