Հայոց լեզու դասարանական

Ա) Երկու ընկեր անապատով գնում էին:
Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց
ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած
մնաց:
Բարեբախտաբար եկավ մի քարավան, հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան,
ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին:
Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան:
Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան:
Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու
չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր:
Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն՝
կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց.
-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:

ընկեր-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, ուղղական հոլով, -ոջ հոլովման։
անապատով-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, գործիական հոլով, -ի հոլովման։
ծարավից-իրանիշ, անշունչ, հասարակ, վերացական, բացառական հոլով,եզակի թիվ, -ի հոլովման։
ջուր-իրանիշ, անշունչ, հասրակ, նյութական, ուղղական հոլով, եզակի թիվ, -ի արտաքին հոլովման։
ընկերոջը-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, տրական հոլով, եզակի թիվ, 
աղետյալ-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի հոլովման։
քարավան-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի հոլովման։
մարդիկ-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, հոգնակի թիվ, ուղղական հոլով, 

Բ) Հնագիտական պեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները
ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:
Գիտնականները փորձերով պարզել են, որ աղավնիներն օժտված են հիանալի
հիշողությամբ:
Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է, որի ժամանակ մարդ
կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացող
մտքից: Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու
ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s