Հայոց լեզու տնային առաջադրանք

Հաշվետվություն 1 — մարտի 5, 1965

Դոկտոր Շտրաուսը ասում է, որ ես պիտի գրեմ ինչ եմ մտածում ու ամեն ինչ, որ իմ հետ
լինում է սրանից հետո։ Ես չգիտեմ ինչու, բայց ինքն ասում է, որ դա շատ կարևոր է, որ իրենք հասկանան ինձ օգտագործելու են, թե ոչ։ Ես հույս ունեմ, որ ինձ կօգտագործեն։ Մ՝իսս Կինիանն ասում է, որ նրանք երևի կկարողանան ինձ խելացի դարձնել։ Ես ուզում եմ խելացի լինել։ Իմ անունը Չարլի Գորդոն է։ Ես 37 տարեկան եմ ու 2 շաբաթ առաջ իմ ծնունդն էր։ Հիմա ես էլ գրելու բան չունեմ, դրա համար էլ այսօր վերջացնում եմ գրելը։

Հաշվետվություն 2 — մարտի 6


Ես այսօր թեստ արեցի։ Ինձ թվում է կտրվել եմ։ Ու ինձ թվում է, որ հիմա իրենք հազիվ թե ինձ օգտագործեն։ Թեստը այն էր, որ մի բարի ջահել մարդ կար սենյակում ու լիքը սպիտակ քարտեր ուներ, ու վրաները լրիվ թանաք էր թափված։ Ինձ ասաց․
-Չարլի ինչ ես տեսնում քարտերի վրա։

Ես ահավոր վախեցած էի, չնայած նապաստակի ոտքը գրպանումս էր, որովհետև,երբ փոքր էի, դպրոցում միշտ կտրվում էի թեստերից, ու ես էլ էի թանաք թափում։
Ես ասեցի, որ թանաքի բիծեմ տեսնում։ Ինքը ասաց այո ու ես ինձ լավ զգացի։ Ինձ թվաց, որ վերջ, բայց հենց վերկացա, որ գնամ ինքը ինձ կանգնեցրեց։Ասաց մի քիչ էլ նստիր Չարլի, մենք դեռ չենք վերչացրել։ Հետո արդեն այդքան էլ լավ չեմ հիշում, բայց ինքը ուզում էր, որ ասեմ ինչ կա թանաքի մեջ:

Ասաց պատմիր նկարների մեջի մարդկանց մասին։
Ես ասացի ինչպես կարող եմ պատմել այն մարդկանց մասին, ում կյանքում չեմ տեսել։ Ասեցի ինչու պիտի ստեր հորինեմ։ Ես էլ երբեք սուտ չեմ խոսում որովհետև ամեն անգամ բռնվում եմ։
Ինքը ասաց այս թեստն ու մյուսը ռեխ-շատը անձայն հատկանիշները պարզելու համար են։ Ես քիչ էր մնում ծիծաղից մեռնեի։ Ասեցի ինչպես կարող եք թանաքի բծերից ու նկարներից այդպիսի բան պարզել։ Ինքը տխրեց ու նկարները պահեց։ Ինձ մեկ է։ Այդ ամեն ինչը հիմարություն է։ Ինձ թվում է, ես այդ մի թեստից էլ եմ կտրվել։
Հետո սպիտակ խալաթներով մարդիկ ինձ տարան հիվանդանոցում մի ուրիշ տեղ ու խաղ տվեցին որ խաղամ։ Խաղը մի տեսակ մրցություն էր սպիտակ մկնիկի հետ։
Մկնիկի անունը էլջերնոն է։ Էլջերնոնը մի արկղի մեջ էր, որտեղ լիքը ծուռումուռ ճամփաներ ու անկյուններ կային, ոնցոր ասենք շատ խառը պատեր, ու ինձ էլ մատիտ տվեցին ու թուղթ որի վրա լիքը գծեր ու քառակուսիներ կային։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s