Հետաքրքիր է իմանալ

Լեոնարդո Դա Վինչի

Լեոնարդոն ծնվել է 1452 թվականի ապրիլի 15-ին (հուլյան օրացույցով) գիշերվա ժամը 3-ին[Ն 1] Տոսկանայի լեռնային Վինչի քաղաքում՝ Առնո գետի ստորին հովտում՝ Ֆլորենցիայի հանրապետությունում։ Ինչպես նշում է Անջելա Օտտինո դելա Կիեզան, նրա ծնունդը գրանցվել է Լեոնարդոյի հայրական պապի՝ Սեր Անտոնիոյի օրագրում[23]։ Նա մեծահարուստ ֆլորենտացի նոտար Մեսեր Պիերո Ֆրուոզինո դի Անտոնիո դա Վինչիի և գյուղացի Կատերինայի արտամուսնական որդին էր[22][23]։ Ենթադրվում է, որ Կատերինան կարող էր լինել Միջին Ասիայից կամ Միջերկրածովյան ավազանից բերված ստրկուհի։ Ըստ Վինչիում Լեոնարդո դա Վինչիի թանգարանի տնօրեն Ալեսանդրո Վեզոսիի՝ ապացույցներ կան, որ Պիերոն ուներ Կատերինա անունով միջինասիացի ստրկուհի։ Ըստ լուրերի, Լեոնարդոյի մատնահետքի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նա ունի միջինասիացու արյուն[24]։ Հոդվածում որպես ապացույց նշվում է, որ միջինասիական ծագում ունեցող մարդկանց 60 %-ը Լեոնարդոյի վերստեղծված մատնահետքի հետ ունի պտույտների ընդհանրություն։ Հոդվածը նաև նշում է, որ ոմանք դեմ են այս պնդմանը, քանի որ նրանց կարծիքով այսպես հնարավոր չէ գուշակել մարդու ռասան, առավել ևս, երբ միայն մեկ մատի մատնահետքն է հաշվի առնվել[25]։ Լեոնարդոն ազգանուն չուներ, դա Վինչին պարզապես նշանակում է Վինչիից։ Նրա ամբողջական անունն էր Լիոնարդո դի սեր Պիերո դա Վինչի, որը նշանակում է Լեոնարդո՝ Վինչիի մեսսեր Պիերոյի որդի։ Սեր (մեսսեր) նշանակում էր, որ Լեոնարդոյի հայրը ազնվական էր։

Լեոնարդոյի մանկությունից քիչ բան է հայտնի։ Նա իր կյանքի առաջին 5 տարիներն անցկացրել է Անկիանո գյուղակում՝ իր մոր տանը, իսկ 1457 թվականից ապրել է իր հոր, հորական ծնողների և հորեղբոր տանը՝ Վինչի փոքրիկ քաղաքում։ Նրա հայրն ամուսնացած էր 16-ամյա Ալբիերա Ամադորիի հետ, ով շատ էր սիրում Լեոնարդոյին, բայց երիտասարդ հասակում մահանում է[26] 1465 թվականին՝ առանց երեխա ունենալու։ Երբ Լեոնարդոն 16 տարեկան էր (1468 թվական), նրա հայրը կրկին ամուսնանում է 20-ամյա Ֆրանչեսկա Լանֆրեդինիի հետ, ով նույնպես առանց երեխա ունենալու մահանում է։ Պիերոյի օրինական ժառանգները ծնվել են նրա երրորդ կնոջ՝ Մարգերիտա դի Գուլյիելմոյից (նա 6 երեխա է ունեցել[27]՝ Անտոնիո, Ջուլիան, Մադդալենա, Լորենցո, Վիոլանտե և Դոմենիկո) և չորրորդ ու վերջին կնոջից՝ Լուկրեցիա Կորտիջանիից, ով նույնպես 6 երեխա է ունեցել[28]՝ Մարգերիտա, Բենեդետտո, Պանդոլֆո, Գուլիելմո, Բարտոլոմեո և Ջովաննի[29][30]։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s