Գրականություն տնային առաջադրանք

Ես և Նա վերլուծություն

Պատմվածքն ունի երկու հերոս ես-ը և նա-ն, որոնց շուրջ ծավալվում են  իրադարձությունները: Նրանք երկուսն էլ  հայտնվում են նույն իրավիճակում սիրահարվում են անպատասխան սիրով և մերժվում են իրենց սիրած էակների կողմից, և հեղինակը  ներկայացնում է երկու տարբեր ճակատագրեր: 

Ես- ը իր ողջ կյանքը ապրել էր անհոգ, առանց խառնակությունների,  չէր տեսել պակասություն, երբեք ինքնուրույն դեմ հանդիման չէր կանգնել ճակատագրի դաժան մարտահրավերներից առաջ և ահա մի չարաբաստիկ օր նա հայտնվեց տհաճ իրավիճակում, առաջին անգամ մերժում ստացավ,  առաջին անգամ իրադարձությունները զարգացան ոչ իր ծրագրով, ու վրա հասավ հուսահատությունը: Մի մարդ ով երբեք չի ճաշակել դժվարություններ, ում ամեն ինչ մատուցվել է ոսկեզօծ սկուտեղով, չի հասկանում թե ինչ է կատարվում շրջապատում, թվում է թե աշխարհը շուռ է եկել, թվում է թե ամեն ինչ վերջացել է, քանի որ նա երբեք խնդիրների առաջ կանգնած չէր եղել,  երբեք խոչընդոտներ չէր հաղթահարել, ուստի չգիտեր ինչպես են գործում նման պայմաններում և տեղի ունեցավ առավել սարսափելին, նա գահավիժեց կյանքի անդունդը, չունենալով ուժեղ  կամայինհատկություններ, նա տրվեց կյանքի հորձանուտին, իսկ կյանքը անողոք է թույլերինկատմամբ:

Իսկ Նա-ն Անտոնիոն, Ես-ի ամբողջովին հակադիր կերպարն  է: Նա իր կյանքում շատ էր զրկանքներ տեսել, այդ իսկ պատճառով կարողացավ աննկուն մնալ ոչ թե կոտրվել, հանձնվել այլ ուժ առնել, դիմագրավել ճակատագրի հարվածին ու շարունակել ապրել` ապացուցելու համար իր ճշմարտացիությունը: Անհավանական կարելի համարել, որ միկարճ երկտողը կարող է շրջադարձային լինել ու մի ամբողջ կյանք փոխել, ուժ տալբարձունքներ նվաճելու համար, թռիչքի թևեր պարգևել ու երազանքների իրականացման ճանապարհ հարթել: 

Կյաքը հեքիաթ չէ, ամեն ինչ չի մատուցվում սկուտեղի վրա, ճակատագիրը կարող է ամենաանսպասելի պարագաներում մեզ տհաճ անակնկալներմատուցել, ու այդ պահին կարող է թվալ թե աշխարհը մեզնից երես է թեքել,  մենք կարող ենք մեզ դժբախտ զգալ, ապագան կթվա մշուշոտ և անհրապույր, ևմիայն կամային բարձր հատկություններ, հոգու տոկունություն,նպատակասլացություն ունենալու դեպքում մենք անկասկած կհաղթահարենքայդ դժվարությունը, ու մենք կհաղթենք, իսկ կյանքը սիրում է հաղթողներին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s