Архив рубрики: Ձմեռային ճամբար 2021

Դիջիթեք 2021

Մոդայիկ մազակալներ քոլեջի 2-րդ կուրսի սովորողների հետ:

Աստղացուցարան (Մեդիակենտրոն)

Անիմեի քննարկում

Քոլեջի սովորողները սովորեցնում էին պատրաստել մեր անիմացիան (Flipbook)

Ձմեռային ճամբար օր 13🎉

Մեզ մոտ այսօր շատ հետաքրքիր օր էր: Առաջին ժամը արեցինք նախագիծ: Հետո գնացինք յոգաի: Շատ հետաքրքիր էր յոգան: Հետո իմ ընկերուհի Նանեի մայրիկն էր եկել և մեզ սովորեցնում էր <<Թաղիկագործություն>>: Ինձ շատ դուր եկավ այդ դասը: Ինձ այնքան էր դուր եկել, որ ես պատրաստեցի միանգամից 3 գործ: Հետո գնացինք ընդմիջման: Ընդմիջումից հետ գնացինք մարմնամարզության: Իսկ հետ տուն:

Ձմեռային Ճամբարար օր 9😜

Այս օրը նույնպես անցավ հետաքրքիր։ Ընդհանուր պարապմունքից հետո մենք պատրաստվեցինք վաղվա մեդիաուրբաթին։ Ժամը 10։00 մենք գնացինք քոլեջ։ Այնտեղի ուսանողներից մեկը պատրաստել էր անիմազիայի նախագիծ։ Նախագծի նպատակն էր, որ մենք ինքներս ստեղծեինք անիմացիա։ Մենք թուղթը կտրեցինք փոքր քառակուսիների և սկսեցինք նկարել այնպես, որ ստացվի անիմացիա։ Վերջում բոլորիս մոտ ստացվեց շատ հետաքրքիր անիմացիա։

Ընտրությունից հետո մեզ մոտ թվային նկարչության առաջին դասի էր։ Մենք թղթի վրա հորինեցինք մեր կերպարները և նույնը ստեղծեցինք adobeilustrator — ի մեջ։ Շատ հետաքրքիր դաս անցկացրեցինք։

Ձմեռային ճամբար օր 10🔫

Այսօր մենք պատրաստեցինք պիցցա🍕: Առավոտյան պարապունքից հետո գնացինք խանութ մթերքներ գնելու: Հետո պատրաստեցինք պիցցան: Պիցցան ուտելուց հետո գնացինք մեդիակենտրոն: Այնտեղ մտանք մեծ փուչիկի մեջ որտեղ ընկեր Էմանուելը պատմեց արեգակնային համակարգի մասին: Հետո գնացինք միջին դպրոց: Այնտեղ մասնակցեցինք մեդիաուրբաթին: Իսկ հետո գնացինք տուն:

Ձմեռային ճամբար օր 8👀

Մենք այօր գնացինք <<Իրինա Ռոդնինովա>>-ի սահադաշտ: Շարժվեցինք ժամը 9:00-ին (ոտքով): Հասանք ժամը 10:30-ին: Ես առաջին անգամ էի լինում և ինձ համար շատ դժվար էր: Հետո ես սովորեցի: Դե, քանի որ առաջին անգամ էի պարզ է որ ընկա մի քանի անգամ ընկա😅: Հետո մենք վերադարձանք մեքենայով: Հետո երբ հասանք գնացինք մարմնամարզության:

Ձմեռային ճամբար օր 7🌟

Այսօր առաջին ժամը արեցինք երգ: Հետո առաջին անգամ գնացինք յոգաի: Յոգաից հետո գնացինք ընտրության: Ես իմ երկու ընկերուհիներին սովորեցնում էի գորգ գործել: Ճիշտ է նրանք մի քիչ ուշ սովորեցին , բայց շատ լավ էին գործում: Հետո ընդմիջումից հետո գնացինք քոլեջ: Այնտեղ պատմում էին անիմեների մասին (Anime): Քոլեջից վերադառնալուց հետո գնացինք տուն:

Ձմեռային ճամբար օր 6✨

Մենք այսօր պատրաստեցինք գազարի չիր: Մենք գազարը տանից բերեցինք: Հետո մի փոքր անցանք թվային նկարչություն: Գնացինք պարի: Հետո ընդմիջումից հետո գնացինք քոլեջ ծամակալներ կարելու: Ծամակալներ կարելը շատ հեշտ էր: Ընտրեցինք կարմիր գույնը: Ահա մի քանի նկար:

Ձմեռային ճամբար օր 5

Մենք այսօր գնացել էինք <<ջրվեժի արգելոց>>: Առավոտյան անձրև եկավ, և մենք գիտեինք, որ հավանական է չգնանք: Բայց երբ անձրևը կտրվեց մենք գնացինք: ժամը 10-ին շարժվեցինք, իսկ ժամը 11-ին հասանք: Այնտեղ անձրևներից հետո ձյուն քիչ էր մնացել: Մենք խմբերով էինք սահում: Իմ խմբից էին իմ ընկերուիներ Գոհարը,Իրինան,Ինեսան,Անահիտը և Քեթրինը:

Մի քիչ սահեցինք և հաց կերանք, քանի որ շատ սոված էինք: Հաց կերանք և նորից սահեցինք: Երբ սահում էինք ես ընկա: Մենք շատ էինք թրչվել: Հետո ժամը 12:40 արդեն սահնակներով իջանք, որ գնանք: Այդքան ցուրտ չէր ինչքան ես պատկերացնում էի: Հետո գնացինք դպրոց և պոխեցինք մեր հագուստները: Տեսանք, որ կա նաև մեդիաուրբաթ: Մենք նայեցինք քոլեջի սովորողների պարը: Հետո գնացինք տուն:

Ձմեռային ճամբար օր 4

Մենք առավոտյան ընդհանուր պարապունքից հետո փորձեցինք մեր պատրաստած պանիրը: Պանիրը համեղ չեր ստացվել, քանի որ ձվի համը շատ էր զգացվում: Հետո պետք է գնաինք թվային նկարչության, բայց ուսուցիչը հիվանդ էր: Գնացինք ընտրության: Այնտեղ ես գործեցի մի քանի սանտիմետրանոց կարպետ: Հետո ժամը 1:30 գնացինք Գեղղարվեստ: Այնտեղ եկել էր փրկարար, և նա մեզ ասում էր, թե ինչ պետք է անենք երկրաշարժի և հրդեհի ժամանակ: Հետո մենք գնացինք երկարօրյա, որից հետո գնացինք տուն: