Архив рубрики: Պատմություն

Վարդանանց պատերազմ

Վարդանանց պատերազմ450451 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանիկրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր:

Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում: Պարսից արքայի պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը: Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար[1]: Այնտեղ չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը՝ նախարարները որոշում են կեղծ ուրանալ և առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և, վերադառնալով հայրենիք, կազմակերպել ապստամբական գործը: Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն, ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին, պատանդ է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Գուգարքի բդեշխ Աշուշային[3]:

Արշակ 2-րդի և Պապ թագավորի ջանքերը կենտրոնական իշխանության ամրապնդման ուղղությամբ

Խոսրով Կոտակին փոխարինում է Տիրան թագավորը 338 — 350թթ. : Տիրանը վարում էր փորձում էր Հայաստանը սարգել անկախ Հռոմից և Պարսկաստանից: Որովհետև կարող էին դավաճանել և ներքաշել Հայաստանը պատերազմի մեջ: Սակայն նրա մեծ որդին՝ Տրդատը իր զավակների հետ, պատանդ էին ընկեր Հռոմում: Իսկ ինքը՝ Տիրանը, պարսիկները պատանդ էին վերցրել և աչքերը ածուխով դաղեցին և բանտ տարան և որոշ ժամանակ անց բաց ոթղեցին: Տիրանին փոխարինեց նրա որդին Արշակ 2-րդը:

Արշակ 2-րդի օրոք հայոց կաթողիկոսն էր Ներսիս Ա կաթողիկոսը: Նրա միջնորդությամբ հետ վերադարձան Տիրանի թոռները: 354թ.-ին առաջին Հայ եկեղեցու առաջին ժողովը եղավ: Այդ ժողովի ժամանակ որոշվեկ են շատ կարևոր կանոներ: Օրինակ այն, որ բոլոր մեծամեծները և թագավորները պիտի լինեն բարեսիրտ իրենց ժողովրդի հանդեպ: Եվ ժողովուրդը պիտի լինի հնազանդ իրանց տերերին: Ստեղծվել են վանքեր, դպրոցներ և աղքատանոցներ: Արշակ երկրորդը մահապատժի ենթարկեց իրա եղբոր որդիներին:

Արշակը վարում էր ակտիվ պատերազմական քաղաքականությունը և բազմաթիվ հաղթանակներ են տանում: Հայ — պարսկական պատերազմում Արշակ 2-րդը հաղթանակներ են տանում: Պարսիկ Շապուհ թագավորը հրավիրում է նրան Տիզբոն, բայց սպանում է: Հայ-պարսկական պատերազմը ավարտվեց հայերի հաղթանակով, բայց Արշակ 2-ի մահով:

Պապը Արշակ 2-ի որդին էր: Նա գահակալել էր 370-374 թթ: Ձիրավի ճակատամարտի ժամանակ Պապ թագավորը և Ներսես կաթողիկոսը հետևում են ճակատամարտին Նպատ Լեռից: Իսկ Մուշեղ Սպարապետը կառավարում էր 90-հազարոց բանակը: Հայերը հաղթեցին պարսիկներին, և վերջիններս փախան մարտադաշտից: Դա կատարյալ հաղթանակ էր: Դավաճան Մերուժան Արծրունուն սպանեց ասպետ Սմբատ Բագրատունին:

Դրանից հետո Պապ թագավորը 371-374թթ ուժեղացնում էր բանակը հասցնեում է 100 000-ի: Նորոգում է քաղաքները և եկեղեցիները, հոգևորականները պետք է նաև անցնեին զինվորական ծառայություն:

Պապ թագավորից հետո հաջորդել է Վարազդատը /374-378թթ/, իսկ իրանից հետո Պապ թագավորի որդին՝ Արշակ 3-րդը:

Քրիստոնեության ընդունումը

Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երiզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերության արարողությանը, քանի որ քրիստոնյա էր։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (որն այժմ հայտնի է «Խոր վիրապ» անունով), որ սահմանված էր մահապարտների համար։Տրդատ Մեծ թագավորըԱշխեն թագուհին և թագավորի քույր Խոսրովդուխտը

Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը և պետական կրոն դառնալուն էապես նպաստել են Հռիփսիմյանց կույսերը: Ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր հալածվել էին Դիոկղետիանոս կայսեր կողմից և փախել արևելք: Նրանց թվում էին սուրբ ՀռիփսիմենՍուրբ ԳայանենՍուրբ Շողակաթըսուրբ Նունեն և այլք՝ տարբեր տվյալներով մինչև 40 հոգի։ Նրանցից Նունեն (Նինո) հիմնադրում է վրաց եկեղեցին։ Կույսերը նախ երկրպագում են Քրիստոսի տնօրինական տեղերին (Պաղեստինի սուրբ վայրեր) և ապա Եդեսիայի վրայով անցնում Մեծ Հայք՝ հաստատվելով Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ՝ հնձաններում։ Տրդատը ցանկանում է ամուսնանալ Հռիփսիմե կույսի հետ, սակայն մերժում է ստանում։ Ի պատասխան դրա՝ 300 թվականին հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել[6]:

Կույսերի նահատակությունից հետո հայոց արքան ջղային ծանր հիվանդություն է ստանում։ Ավանդույթի համաձայն՝ այդ հիվանդությունը որակվում է խոզակերպությամբ։ Թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, մի քանի անգամ երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բուժել միայն Արտաշատում բանտարկված Գրիգորը։ Նրան ազատում են բանտարկությունից և հանդիսավոր կերպով ընդունում մայրաքաղաք Վաղարշապատում։ Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Տրդատ Գ-ն և ողջ արքունիքը մկրտվում են. քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն[7]:

Նոր հիմնադրված քրիստոնեությունը ժողովրդի մեջ տարածելու համար Հայաստանում պետք է ստեղծվեր հոգևորականության համակարգ։ Դասակարգման գագաթին՝ հոգևոր հովիվներից վեր, պետք է լիներ գլխավոր հովվապետը։ Ձեռնադրման համար հայոց եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը հանդիսավորությամբ ուղարկվում է Կապադովկիայի վարչական կենտրոն Կեսարիա քաղաքը, որտեղ ժամանակին կրթություն էր ստացել։ Կապադովկիայի եպիսկոպոսները քաղաքի եպիսկոպոս Ղևոնդի գլխավորությամբ Գրիգորին ձեռնադրում են Հայաստանի եպիսկոպոս։ Մեծ Հայքում նրա օծումը պետք է իրականացներ Փոքր Հայքի (մ.թ.ա. 1-ին դարից՝ հռոմեական պրովինցիա) Սեբաստիա քաղաքի Պետրոս եպիսկոպոսը։ Ագաթանգեղոսի վկայությամբ, երբ հայոց քահանայապետը վերադառնում է Վաղարշապատ, Տրդատ Մեծը նրան բազմեցնում է իր արքունիքի երկրորդ գահին։ Գրիգորը հայ եկեղեցու նվիրապետությունը կազմակերպում է ժամանակի պետական վարչական կառուցվածքի համաձայն՝ յուրաքանչյուր նախարարության համար մեկական եպիսկոպոս՝ թվով 36, իսկ ինքը շուտով ստանում է Հայոց Հայրապետ անունը։ Եկեղեցական ժողովներում եպիսկոպոսներից 18-ը նստում էին հայրապետի աջ, և մյուս 18-ը՝ նրանից ձախ կողմերում։ Վաղարշապատում կառուցվում է մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։ Կաթողիկոսն ու թագավորը քանդում են Հայաստանի գրեթե բոլոր հեթանոսական տաճարները. կանգուն են մնում Գառնիի հեթանոսական տաճարը և Նեմրութ լեռան դիցապաշտարանը[2]:

Տրդատին է վերագրվում կաթողիկե եկեղեցու հիմնադրումը Վաղարշապատում։ Նա մահացավ 330 թվականին։ Նրանից մի քանի տարի առաջ Մանեա այրք կոչվող վայրում մահացել էր մենակյացության անցած Գրիգոր Լուսավորիչը[8]:

Արցախյան հակամարտություն, կոնֆլիկտ

Արցախյան հակամարտություն, ազգային-քաղաքական հակամարտություն[1]Հարավային Կովկասում ադրբեջանցիների և հայերի միջև: Այն ուներ պատմական և մշակութային մեկդարյա արմատներ, սակայն նոր հրատապություն էր գտել վերակառուցման տարիներին (1987-1988)[2]՝ Հայաստանում և Ադրբեջանում ազգային շարժումների կտրուկ աճի ֆոնին: Հակամարտությունն ի սկզբանե դրսևորվում էր քաղաքացիական ակտիվ շարժմամբ, ապա և վերաճեց պատերազմի: 1988 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին երկու հանրապետությունների բնակիչների մեծամասնությունը ներգրավված էր այս հակամարտության մեջ, ինչպես նշել է Ա.Ն. Յամսկովը, և այն վերածվել է «ազգամիջյան դիմակայության», որը միայն ժամանակավորապես դադարեցվել էր Սպիտակի երկրաշարժի պատճառով[3]:

Խորհրդային ​​ղեկավարության անպատրաստությունը համարժեք քաղաքական գործողությունների համար` սրված էթնիկական կռիվների համատեքստում, ձեռնարկված միջոցների անհամապատասխանությունը, կենտրոնական իշխանությունների կողմից ճգնաժամային իրավիճակի ստեղծման հարցում Հայաստանի և Ադրբեջանի հավասար մեղավորության հայտարարելը հանգեցրին երկու հանրապետություններում արմատական ​​հակակոմունիստական ​​ընդդիմության ի հայտ գալուն և ամրապնդմանը[4]:

1991-1994 թվականներին այս առճակատումը հանգեցրեց լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և հարակից որոշ տարածքների վերահսկողության համար: Ռազմական առճակատման առումով դրան գերազանցեց միայն չեչենական հակամարտությունը: Սանտե Կորնելը նշել է, որ «Կովկասյան բոլոր հակամարտություններից, ղարաբաղյան հակամարտությունն ունի ամենամեծ ռազմավարական և տարածաշրջանային նշանակությունը: 1990-ականների վերջին ղարաբաղյան հակամարտությունը նպաստեց Կովկասում և դրա շուրջ պետությունների հակառակ խմբավորումների ձևավորմանը»[5]:

1994 թվականի մայիսի 5-ին ստորագրվեց հրադադարի և զինադադարի մասին Բիշքեկյան արձանագրությունը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հանրապետությունների միջև: Ինչպես գրել է Գալինա Ստարավոյտովան, «միջազգային իրավունքի տեսանկյունից, այս հակամարտությունը հակասությունների օրինակ է երկու հիմնական սկզբունքների միջև. մի կողմից ՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ մյուս կողմից ՝ տարածքային ամբողջականության սկզբունքը, որի համաձայն հնարավոր է միայն սահմանի խաղաղ փոփոխություններ»[6]:

Ի՞նչ է կոնֆլիկտը։ Համացանցից ընփերցել որևէ մի կոնֆլիկտի մասին։

Կատարման ժամկետը՝ 15․10․2020-01․11․2020

Կոնֆլիկտը սովորաբար սահմանվում է որպես իրավիճակ, որի ժամանակ կոնֆլիկտի մասնակիցները համարում են, որ իրենք ունեն անհամատեղելի նպատակներ ու շահեր: Այլ կերպ ասած՝կոնֆլիկտ առաջանում է այն ժամանակ, երբ անձը ձգտում է որոշակի նպատակի, ու դիմացին ընկալում է որպես խոչընդոտ այդ նպատակին հասնելու համար:

Կոնֆլիկտների ծագման պատճառներն ու զարգացումը խիստ տարբեր կարող են լինել: Սակայն կան կառուցվածքային որոշակի տարրեր, որոնք հանդիպում են բոլոր կոնֆլիկտային իրավիճակներում: Կոնֆլիկտի կառուցվածքի ներկայացման ամենատարածված կոնֆլիկտաբանական մոտեցումներից է Յոհան Գալթունգի առաջ քաշած եռանկյունին է՝ դիրքորոշում, վարք ևկոնֆլիկտային համատեքստ/հակասությունգագաթներով: Նախ փորձենք հասկանալ, թե ինչ են ենթադրում այս բաղադրատարերից յուրաքանչյուրը:

Ստեփանակերտի պատմություն

Որպես բնակավայր ձևավորվել է 19-րդ դարի սկզբին՝ Վարարակն գյուղի տեղում, որը գտնվում է քաղաքի ներկայիս տարածքում։ Ստեփանակերտը գտնվում է Արցախյան լեռնաշղթայի արևելյան լանջին` Կարկառ գետի վտակ Վարարակնի ձախ ափին, 850 մետր բարձրության վրա։

Ստեփանակերտի նախագծային և կառուցման առաջին պլանը մշակել է Ալեքսանդր Թամանյանը (1926 թվական), երկրորդը՝ Ն. Սլոբոտյանիկը (1938 թվական), երրորդը՝ Բ. Դադաշյանը (1968 թվական)։ Բայց բոլոր այդ նախագծերում պահպանվել է Թամանյանի նախագծած կառուցվածքը[փա՞ստ]։

Արցախի Քաղաքները՝Թարգմանություն հայերենից անգլերեն

ԼՂՀ-ի մայրաքաղաք Ստեփանակերտը կառուցված է Կարկառ գետի ձախ ափին: Ստեփանակերտը նախկինում Վարարակն կոչվող հին հայկական բնակավայրն է:

Վերջին տարիներին Ստեփանակերտի համար բնորոշ է եղել բնակչության և քաղաքային տնտեսության համեմատաբար արագ աճը: Քաղաքին բաժին է ընկնում ԼՂՀ-ի ամբողջ բնակչության մոտ 1/3-ը:

Ստեփանակերտը ԼՂՀ-ի ոչ միայն վարչական-քաղաքական, այլև մշակութային ու արդյունաբերական կենտրոնն է: Այստեղ են գտնվում հանրապետության նախագահի աշխատակազմը, Ազգային ժողովը, կառավարությունը, պետական համալսարանը, բազմաթիվ տեխնիկումներ ու դպրոցներ, մշակութային ու առողջապահական գլխավոր օջախները:


Արդյունաբերական ձեռնարկություններից հայտնի են մետաքսի և շինանյութերի կոմբինատները, գորգագործական ֆաբրիկան, էլեկտրատեխնիկական և գինու-կոնյակի գործարանները: Կան նաև կոշիկի, կահույքի և այլ ձեռնարկություններ:

Ստեփանակերտի առաջին հատակագծի (1926թ.) հեղինակը մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է:

Շուշին Արցախի երկրորդ քաղաքն է: Գտնվում է Ստեփանակերտից 10կմ հարավ, շրջապատի նկատմամբ տիրապետող դիրք ունեցող սարավանդի վրա, Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղու հարևանությամբ:

Պատմական աղբյուրներում Շուշին հայտնի է որպես բնական անմատչելի դիրք ունեցող բերդաքաղաք, որտեղ արտաքին թշնամու հարձակումներից պաշտպանվել է գավառի բնակչությունը: 19-րդ դարում Շուշին դառնում է Անդրկովկասի առևտրական, արհեստագործական ու մշակութային կենտրոններից մեկը, բնակչության թվով (ավելի քան 40 հազ.) զիջում էր միայն Թբիլիսիին ու Բաքվին:

Շուշին ունեցել է տարբեր անուններ: Վաղ միջնադարում կոչվել է Շիկաքար, ավելի ուշ` Քարագլուխ, Քար, նաև` Շուշի բերդ:

Քաղաքը կառուցապատվել է գլխավոր հատակագծով, 2-3 հարկանի բնակելի շենքերով, դպրոցներով, հյուրանոցներով, խանութներով, եկեղեցիներով: Աչքի էին ընկնում Ղազանչեցոց Ամենափրկիչ մայր տաճարը, Խանդամիրյան թատրոնի շենքը, ճարտարապետական արժեք ներկայացնող այլ շինություններ:

Արցախ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

The NKR capital Stepanakert is built on the left bank of the Karkar River. Stepanakert is the former Armenian settlement called Vararak.

In recent years, Stepanakert has been characterized by relatively rapid population growth and urban economy. The city accounts for about 1/3 of the entire population of the NKR.

Stepanakert is not only the administrative-political, but also the cultural and industrial center of the NKR. Here are the Office of the President of the Republic, the National Assembly, the Government, the State University, numerous technical schools and schools, the main cultural and health centers.

Among the industrial enterprises are known silk-building materials factories, carpet factory, electrotechnical-wine-brandy factories. There are shoe, furniture and other enterprises.

The author of the first plan of Stepanakert (1926) is the great architect Alexander Tamanyan.

Shushi is the second city of Artsakh. It is located 10 km south of Stepanakert, on a plateau with a dominant position near the Stepanakert-Goris highway.

According to historical sources, Shushi is known as a fortress city with a naturally inaccessible position, where the population of the province was protected from external enemy attacks. In the 19th century, Shushi became one of the trade, handicraft and cultural centers of Transcaucasia, with a population of more than 40,000, second only to Tbilisi and Baku.

Shushi had different names. In the early Middle Ages it was called Shikakar, later — Karaglukh, Kar, also — Shushi Fortress.

The city was built according to the general plan, 2-3-storey residential buildings, schools, hotels, shops, churches. The Ghazanchetsots Amenaprkich Cathedral, the Khandamiryan Theater building and other buildings of architectural value stood out.

Պատմություն

Տրդատ Ա

Արշակունիները ծագումով պարթև են: Մ.թ.ա. 247 թ. նրանք գահ բարձրացան Պարթևստանում՝ հիմնելով Հին աշխարհի հզորագույն պետություններից մեկը: Առաջին դարում, երբ Մեծ Հայքում կործանվեց Արտաշեսյանների թագավորությունը, հայ ազնվականությունը հռոմեական տիրակալությունից ազատվելու համար հայացքը հառեց ցեղակից ու բարեկամ պարթևներին՝ Վաղարշ արքայից (52-80) զինական օգնություն խնդրելով: Կնքվում է հայ-պարթևական դաշինք, որի համաձայն Հռոմի դեմ հաղթական պատերազմի ավարտից հետո Վաղարշի եղբայր Տրդատը պետք է թագավորեր Մեծ Հայքում: Մինչ այդ Արշակունիների տոհմից հայոց գահին բազմել էին Որոդեսն ու Արշակ Առաջինը, սակայն նրանց թագավորությունը կարճ էր տևել: 52 թ. Տրդատ Առաջինը հայ ավագանու աջակցությամբ բազմում է հայոց գահին և հիմք դնում հայ Արշակունիների թագավորությանը (52-428): Սկսվում է երկարատև պատերազմ Հռոմի դեմ, որն ավարտվեց Եռանդի ճակատամարտում Հռոմի խայտառակ պարտությամբ: Հռոմեական ողջ զորքը՝ Պետոս զորավարի գլխավորությամբ, անցավ անարգանքի լծի տակով, և Ներոն կայսրը ստիպված էր ճանաչել Արշակունիների իրավունքները Մեծ Հայքում: Ներոն կայսրը Տրդատին հրավիրում է Հռոմ՝ թագադրելու։ Հռանդեայում հաշտության պայմանագիր կնքելուց հետո 3500 հոգանոց շքախմբով մեկնում է Տրդատը Հռոմ, որտեղ նրան ընդունում են արքայավայել։ Ներոնը բացի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։ 66 թվականին Տրդատ Ա-ն վերադառնում է Մեծ Հայք։Տրդատը, հաղթահանդեսով մտնելով Հռոմ, այնտեղ վավերացրեց իր իրավունքները հայոց գահին: Կնքված պայմանագրով այնուհետ Մեծ Հայքի թագավորին պետք է առաջադրեր պարթևաց արքան, հաստատեր՝ Հռոմի կայսրը:

Քրիստոնեություն

Քրիստոնեությունը համաշխարհային կրոններից մեկն է, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի, նրա 12 առաքյալների ու 70 աշակերտների կողմից Պաղեստինում: Քրիստոնեությունը բաժանված է երեք մեծ ճյուղերի՝ կաթոլիկություն, ուղղափառություն և բողոքականություն, որոնք էլ իրենց հերթին բաժանված են հազարավոր ճյուղավորումների: Այսօր դժվար է բնորոշել քրիստոնեության դավանաբանությունը, քանի որ բազմաթիվ են հավատքի այն դրույթները, որոնք եթե ընդունելի են մեկ կամ մի քանի եկեղեցիների կողմից, ապա ընդունելի չեն մյուսների կողմից:
Քրիստոնեական ավանդական ուղղությունները ընդունում են յոթ խորհուրդներ, իսկ բողոքական եկեղեցիների մեծ մասը՝ երկու խորհուրդներ: Քրիստոնեական կրոնի աստվածը Ս. Երրորդությունն է՝ Հայրը, Որդին և Ս.Հոգին։ Նրա միաստվածային բնույթը հաճախ տարակարծությունների ու պառակտումների պատճառ է եղել քրիստոնեության ներսում: Քրիստոնեությունը տարածված է Եվրոպայում, Ռուսաստանում, հյուսիսային ու հարավային Ամերիկաներում և այլուր:

Կրոնը Հին աշխարհում

Հնադարյան մարդկանց հասկացությամբ աշխարհում գոյություն ունեն ամենակարող ոգիներ` աստվածություններ: Բնության բոլոր երևույթները, ըստ հին մարդկանց, կախված էր բարի կամ չար աստվածներից: Հնում, բոլոր հին պետության կազմավորման զուգընթաց ձևավորվում և առաջանում էր նաև պաշտամունքը: Յուրաքանչյուր երկիր ուներ իրեն աստվածը, որը համարվում էր իր երկրի կամ ցեղի պաշտպանն ու հովանավորող: Յուրաքանչյուր ցեղ ուներ իր աստվածը, որին պաշտում էին ու աղոթում էին: Կամաց-կամաց առաջ եկան մարդիկ, որոնք հետևում էին աստվածների պաշտամունքին: Նրանք կոչվում էին քրմեր: Քրմերը խնամում էին տաճարներում դրված արձանները: Քրմերը մեծ մասամբ բարձր դասի մարդիկ էին: Հիմնականում աստվածները պատկերվում էին կենդանիների կերպարանքով: Ամեն մի ցեղ մտածում էր, որ առաջացել են տվյալ կենդանուց կամ թռչունից և տոտեմ դարձնելով տվյալ կենդանու մորթին կամ թռչյունի փետուրը` պատշում էին նրան:

Հունաստան
Հին աշխարհի պետություններից է նաև Հունաստանը, որտեղ զարգամուն էր մշակույթը, ինչպես նաև կրոնը, որի վրա ազդեցություն ուներ Բաբելոնական կրոնը: Հունական կրոնը ձևավորվել է այն ժամանակ, երբ մարդիկ անզոր էին բնության դեմ մղված պայքարում: Աշխարհի ծագման մասին Հույները արտահայտվել են բազմաթիվ ֆանտաստիկական զրույցներում կամ առասպելներում: Հույները գտնում էին, որ հողը, ջուրը, երկինքը սկզբում անջատ չեն եղել: Եղել է քաոսային վիճակ և այդ քաոսից անջատվել է Գեա երկրի աստվածուհին և Ուրանոս երկնքի աստվածը: Նրանց որդին` Զևսը, սպանելով հորը, դարձել է բոլոր աստվածների հայրը և ապրել է բոլոր աստվածների հետ Օլիմպոս լեռան վրա: Զևսը ողջ տիեզերքը բաժանել էր իր կողմնակիցների միջև: Ինքը համարվում էր կայծակի աստվածը: Կինը`Հերան, երկնքի տիրուհին էր, եղբայրը` Պոսեյդոնը, ծովերի տիրակալն էր, Հադեսը` ստորերկրյա աշխարհի: Հունական դիցարանում կան բազմաթիվ աստվածներ, որոնց մասին պատմում են առասպելները: Կան նաև կիսաաստված հերոսներ, որոնք ծնվել են աստվածներից և մարդկանցից: Օրինակ` Հերակլեսը, Փեսևսը, Էդիպը և այլն: Հունական առասպելներն ու պոեմները պատմվում են մինչև այսօր: Հունաստանում բոլոր աստվածների պատվին կառուցվում էին տաճարներ, որտեղ դրվում էր նրանց արձանները և երկրպագում էին նրանց

Պատմություն

  • Ներկայացնել Տիգրան Մեծին․ պատերազմներ և նվաճումներ։

Մ.թ.ա. 140թ. ծնված Տիգրան Մեծը (հայտնի նաեւ որպես Տիգրան Բ)՝ հայոց թագավորի որդին, մինչեւ քառասունհինգ տարեկան պատանդ է պահվել Պարթեւական տերության արքայի մոտ։ Հոր մահից հետո նա, որպես փրկագին վճարելով «Յոթանասուն հովիտները», ազատ է արձակվում եւ վերադառնում Հայաստան իր օրինական գահը զբաղեցնելու, ինչից հետո անմիջապես անցնում է Հին աշխարհը վերաձեւելուն։ Հաջող դաշինքների եւ սրատես քաղաքականության շնորհիվ՝ նա հզորանում է, որն ապա գործի է դնում Մեծ Հայքի տարածքն ընդարձակելու համար։ Տիրելով Կասպից ծովից մինչեւ Միջերկրական ծովը ձգվող մի լայնարձակ երկրատարածքի՝ նա պարթեւներից խլում է «Արքայից արքա» տիտղոսը եւ այդուհետ ամենուր հանրությանը երեւում միայն չորս հպատակ արքաների ուղեկցությամբ։

Նրա հզորանալն աստիճանաբար սկսում է անհանգստացնել Հռոմին՝ ժամանակի հզորագույն կայսրությանը։ Մի շարք ճակատամարտերի ու ձգձգվող պատերազմական դրության հետեւանքով Տիգրանն ի վերջո պարտություն է կրում հռոմեական մեծ զորավար Պոմպեոսից, սակայն, այնուամենայնիվ, պահպանում է հռոմեացի ժամանակակիցների հարգանքը եւ մինչեւ մահը շարունակում կառավարել Հայքը՝ գահը փոխանցելով որդուն՝ Արտավազդին։

Տիգրանի զորքերը արագ երթով մտան Ծոփքի թագավորություն, գրավեցին հայոց այդ հնամենի երկրամասը, գլխատեցին Արտանես արքային ու միացրին Մեծ Հայքի թագավորությանը:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Հաջորդ տարին` մ.թ.ա. 93 թ., Տիգրան Բ-ի բանակը մտնում է Կապադովկիա: Սրանով, փաստորեն, Տիգրան արքան պատերազմ հայտարարեց Հռոմին: Նա գահազրկեց Արիոբարզան Ա արքային, նրա տեղը գահ բարձրացրեց Գորդեոսին և հարուստ ավարով ու գերիներով վերադարձավ Հայաստան: Սակայն Հռոմը Տիգրանի դեմ ուղարկեց անվանի զորավար Լուցիուս Կոռնելիուս Սուլլային, որը վերականգնեց իրերի նախկին վիճակը:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Մ.թ.ա. 87 թ. հայոց երկնակամարում փայլում է Հալլեի գիսաստղը: Դա հաջողակ նշան է համարվում Տիգրանի համար, նա պատերազմ է հայտարարում Պարթևստանին ու նվաճում այդ հզոր երկիրը: Տիգրանը ոչ միայն ազատագրում է պարթևաց պետության տարածքում գտնվող հայոց երկրամասերը, այլև հարկատու է դարձնում պարթևական հզոր թագավորությանն ու պարթև Արշակունիներից խլում արքայից-արքա տիտղոսը: Սրանով Տիգրան Մեծի պետությունը դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Տիգրան Մեծը մ.թ.ա. 83 թ. բազմում է Սելևկյան գահին: Դրանով, փաստորեն, պատմության թատերաբեմից հեռանում է հին Արևելքի ևս մեկ հզոր պետություն` Սելևկյան թագավորությունը: Տիգրանը Անտիոքում կառավարիչ է նշանակում հայոց Բագարատ զորավարին և գրավում Դաշտային Կիլիկիան և Գամիրքը` դառնալով Հռոմի Հանրապետության անմիջական հարևանը:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Հետաքրքիր փաստ

Իր պատկերը կրող դրամների վրա Տիգրան Մեծի թագին պատկերված է մի աստղ, որն ըստ ենթադրությունների՝ ոչ այլ ինչ է, քան Հալլեի գիսավորը, որը երեւացել էր նրա գահակալության ընթացքում։

 

Թվել Տիգրան Մեծի կողմից իրականացված դիվանագիտական քայլերը։

Միաժամանակ հայոց երկրի հյուսիսում հզորանում էր Պոնտոսի թագավորությունը: Նրա հանճարեղ գահակալ Միհրդատ Զ Եվպատորը (մ.թ.ա. 111-63), որ Հռոմի ոխերիմ թշնամին էր, լինելով հմուտ զորավար ու դիվանագետ, անմիջապես հասկացավ Տիգրանի հավակնություններն ու ուժը և նրան դաշինք առաջարկեց: Մ.թ.ա. 94 թ. կնքվեց հայ-պոնտական դաշինքը, որով երկու թագավորները միմյանց միջև բաժանեցին ապագա նվաճումների տարածքները: Դաշինքն ամրապնդելու համար Տիգրան Բ կնության առավ Միհրդատի երիտասարդ, գեղանի դստերը` Կլեոպատրային:

Մ․թ․ա 66թ․ պայմանգիր․ կետերը և բովանդակությունը

Ինչևէ, մ.թ.ա. 66 թ. աշնանը Արտաշատում կնքվում է պայմանագիր Հռոմի և Հայաստանի միջև: Պայմանագրի համաձայն` Տիգրանը Հռոմի օգտին հրաժարվում է իր նվաճումներից: Հայաստանը պահպանում է իր անկախությունը և տարածքային ամբողջականությունը, բացառությամբ Ծոփքի, որտեղ թագավոր է հռչակվում Տիգրան Կրտսերը: Հայաստանը հռչակվում է «Հռոմեական ժողովրդի դաշնակից և բարեկամ» և Հռոմին մեծ ռազմատուգանք է վճարում: Տիգրան արքան 6000 տաղանդ ռազմատուգանքը ցանկացավ վճարել հենց Ծոփքի գանձարաններից, ինչի համար ըմբոստացավ նրա որդին` Տիգրան Կրտսերը: Ի վերջո Պոմպեոսը նրան կալանավորեց և որպես գերի ցուցադրեց Հռոմի հաղթահանդեսին: Հետագայում, երբ Տիգրան Կրտսերը փորձեց փախչել Հռոմից և վերադառնալ Հայաստան, սպանվեց Հուլիոս Կեսարի հրամանով: