Архив рубрики: Հայոց լեզու 10

Իմ հերոսը

ՐԱՖՖԻ (Մելիք-Հակոբյան Հակոբ Մելիք-Միրզայի, 1835, գ. Փայաջուկ, Սալմաստի գավառ, Պարսկաստան – 25.4.1888, Թիֆլիս), հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում, նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ 1847-ին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852-ին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը։ Այնտեղ, չորս տարվա ուսումնառության ընթացքում, կազմավորվել են նրա գրական նախասիրությունները՝ Շիլլերի, Հյուգոյի, ռուսական ժամանակակից գրականության գեղարվեստական փորձի վրա։ 1856-ին, գիմնազիայի դասընթացը չավարտած, վերադարձել է Փայաջուկ՝ տնօրինելա գերդաստանի կառավարման գործը։ Սակայն ազգային-հայրենասիրական ռոմանտիկ գաղափարներով տոգորված Րաֆֆին այլ ասպարեզի համար էր նախակոչված։ Իր ծրագրերի իրականացման համար կարևոր նշանակություն տալով «կյանքի ուսումնասիրությանը», 1857–58-ին Րաֆֆին ճանապարհորդել է Պարսկաստանի և Թուրքիայի հայկական գավառներում, գրառել ժողովրդի նիստ ու կացի, բնաշխարհագրական տեղայնության, պատմական հիշատակների վերաբերյալ իր հարուստ տպավորությունները, որոնք հետագայում նյութ են տվել նրա ստեղծագործական մտահղացումներին։

50–60-ական թթ. Րաֆֆին արդեն ստեղծել էր բավական հարուստ գրական ժառանգություն։ Նա իր ձեռագիր տետրերում ուներ մի քանի տասնյակ բանաստեղծություն, պոեմներ («Դժոխքի կապալառուք», 1874, «Արայն պատերազմի դաշտումը», 1874, «Սառա», 1874), «Սալբի» (հրտ. 1911) վեպը, «Հարեմ» (1874) վիպակը, ուղեգրություններ և այլն: Գերազանցապես պարսկահայ իրականությունն արտացոլող այդ երկերի գաղափարական ելակետը լուսավորությունն է։ Լուսավորական աշխարհայեցության այս սահմաններում էլ Րաֆֆին ի հայտ է բերել գրկականության հասարակական նշանակությունը։ Մարդկության պատմությունը դիտելով որպես չարի և բարու հավիտենական պայքար, նա աշխարհի պատկերը գծում է լույսի ու ստվերի, իրականի ու իդեալականի հակադիր բևեռներում, որտեղ իրականը տգեղ է ու այլանդակ, իսկ իդեալականը՝ վեհ ու գեղեցիկ։ Այս իրողությունը գեղարվեստ. երկպլան կառուցվածք է տալիս «Հարեմ» և «Սալբի» գործերին՝ մի գծով պատկերելով ֆեոդ. իրականության այլանդակությունը՝ հետամնացության, գռեհկության, մարդկային իրավունքների ոտնահարման, բռնության սարսափներով, մի այլ գծով ասպարեզ տալով գաղափարական հերոսներին, որոնք ձգտում են վերափոխել կյանքը բանականության օրենքներով։

60-ական թթ. վերշերին քայքայվել էր Մելիք-Հակոբյանների տնտեսությունը, և գերդաստանը հասել սնանկության եզրին։ 70-ական թթ. սկզբին Րաֆֆին հաճախակի է եղել Թիֆլիսում, կապ հաստատել ազգային մտավորականության հետ՝ ձգտելով մտնել գրական-հասարակական գործունեության ասպարեզ։ Ընդունելով Գ. Արծրունու հրավերը՝ Րաֆֆին դարձել է «Մշակ»–ի գլխ. աշխատակիցը և թերթի էջերում տպագրել իր գեղարվեստ. պատկերները («Գեղեցիկ Վարդիկը», 1872, «Անբախտ Հռիփսիմեն», 1872, «Սով», 1872, «Մի օրավար հող», 1873, «Բիբի Շարաբանի», 1876 և այլն), հրապարակախոսական հոդվածներն ու ուղեգրությունները, որոնց նյութը պարսկահայ իրականությունն է՝ սոցիալական ու ազգային թշվառության ողբերգական հետևանքներով։ Կենսական հարցադրումները, թարմ գաղափարները, մշակված լեզուն և պատկերավոր ոճը Րաֆֆու պատկերներին տալիս են հասարակական լայն արձագանք՝ գրողին բերելով համազգային հռչակ։ 1875—1877-ին Րաֆֆին աշխատել է Թավրիզի Արամյան դպրոցում որպես հայոց լեզվի և պատմության ուսուցիչ։ 1877—79-ին դասավանդել է Ագուլիսի հայկական դպրոցում, սակայն, բախվելով պահպանողական մտայնությանը հարող միջավայրի հետ, վերադարձել է Թիֆլիս, որտեղ և մնացել է մինչև կյանքի վերջը՝ զբաղվելով միայն գրական գործունեությամբ։

70-ական թթ. Րաֆֆուու աշխարհայացքը որոշակի առաջընթաց է կատարել լուսավորական ռոմանտիզմից դեպի պոզիտիվ սոցիոլոգիան։ Հետևելով ժամանակի սոցիալական ուսմունքներին, նա եկել է այն համոզման, որ հասարակության զարգացումը ենթարկված է որոշակի օրենքների, և դրանք պարտադիր են բոլոր ազգերի ու ժողովուրդների համար։ Նման հայացքը մի կողմից վերանայումներ էր գծում հայ ժողովրդի ազգային ու սոցիալական զարգացման վերաբերյալ նրա ըմբռնումների մեջ, մյուս կողմից ընդլայնում էր նրա գեղարվեստական ու հրապարակախոսական հարցասիրությունների ընդգրկումն ու բովանդակությունը։ «Ընտանիքի կերբերոսներ» (1872), «Նամակ Կ. Պոլսից» (1873), «Վաճառականությունը հայերի մեջ» (1872), «Նամակ Պարսկաստանից» (1876) և այլ հրապարակախոսական հոդվածներում Րաֆֆին արծարծել է տնտեսական, բարոյական, կրթական և այլ բնույթի հարցեր, գեղարվեստորեն պատկերել կյանքի բազմազան ոլորտներ։ «Խաչագողի հիշատակարանը» (1869—70, հրտ. 1882—83) վեպում նա առաջադրում է անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը։ Ցույց տալով չարության, մարդատյացության, ընչաքաղցության բնազդական կրքերի արթնացումը մարդու էության մեջ, գրողն իր հերոսներին հանգեցնում է այն գիտակցության, որ մարդիկ բարի կամ չար չեն ծնվում, այլ այդպիսին են դառնում հասարակական մթնոլորտի ազդեցությամբ։ Հետևաբար, մարդկային գործունեությանն օգտակար ուղղություն տալու համար անհրաժեշտ է բարեփոխել հասարակությունը։ Արթնացնելով իր հերոսների քաղաքացիական գիտակցությունը՝ Րաֆֆին նրանց հայացքն ուղղում է դեպի ազգային-ազատագրական պայքարի ասպարեզը։ «Զահրումար» (1871, հրտ. 1895), «Ոսկի աքաղաղ» (1870, հրտ. 1882), «Մինն այսպես, մյուսն այնպես» (1890) վեպերում նա պատկերում է առևտրական բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։

Հնչյունաբանություն

1․ Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում է։

1) ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ
2) հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել
3) եղերերգ, ափեափ, լուսնէջք, լայնէկրան
(4) դողէրոցք, Հրազդանհէկ, չէի, անէ

2․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում է։

1) անեզր, խուռներամ, երբևէ, նախօրե
2) նրբերշիկ, լայնեզր, լուսերես, անէացում
3) բազմերանգ, օրըստօրե, հրեշ, դողէրոցք
(4) ինչևիցե, եղերերգ, գեղուղեշ, աներկբա

3․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ։

1) հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր
2) անօրեն, տնօրինություն, օրըստօրե, օրորել
(3) հանապազօր, առօրյա, անօրինություն, ոսկեզօծ
4) առօրեական, աշխարհազոր, հօգուտ, հօդս ցնդել

4․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ։

1) մեղմորեն, մեղմօրոր, միջօրեական, քառորդ
2) նախօրոք, աշխարհազոր, ազգօգուտ, գիշերօթիկ
3) հանապազորդ, անօթևան, թախծօրոր, ականջօղ
(4) ապօրինի, նախօրե, վաղօրոք, հանրօգուտ

5․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ո։

1) արագոտն, պնդօղակ, հոտնկայս, հրանոթ
2) քնքշօրոր, հնգօրյակ, վաղորդյան, նրբորեն
3) հանրօգուտ, անորակ, հատորյակ,
(4) հանապազորդ, եռոտանի, կրծոսկր, լացուկոծ

6․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ը։

1) խոչընդոտ, անընտել, ակնթարթ, մթնկա
2) կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց
(3) օրըստորե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ
4) ինքնըստինքյան, լուսնկա, ճեպընթաց, մերթընդմերթ։

7․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և։

(1) ագևոր, ալևոր, ձևույթ, արևկա
2) թեթևոտն, հոգեորդի, գոտևորել, եղրևանի
3) կարևոր, հոգեվիճակ, հոգևոր, հևիհև
4) որևէ, հոգևոր, հոգեվարք, ոսկևորել

8․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և։

1) արևակն, երևակել, ոսկեվազյան, գոտևորել
(2) սերկևիլ, հևք, կարևոր, հետևակ
3) եղրևանի, արևմտաեվրոպական, օթևան, արևառ
4) բևեկնախեժ, երևույթ, գերեվարել, սեթևեթել

9․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում եվ։

1) հոգեվիճակ, արևավառ, ագևոր, ոսկեվաճառ
2) կարեվեր, գերեվարել, տարեվերջ, գոտևորել
3) արևմտաեվրոպական, ոսկեվարս, անձրևային, սերկևիլ
(4) ագեվազ, գինեվաճառ, ուղեվճար, դափնեվարդ

10․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում յ։

1) այծյամ, ջղային, բրաբիոն, ժողովածուում
2) տույժ, հեռակայել, էական, արքայորդի
(3) ատամնաբույժ, Սերգեյի, հայելազարդ, լռելյայն
4) պատանյակ, սերմնացուի, միլիոն, մարմարյա

11․ Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում յ։

1) Նաիրի, սկեսրայր, երեխայի, աղյուսակ
(2) բարյացակամ, արքայորդի, լռելյայն, կաթսայատուն
3) խնայել, հետիոտն, ջղային, աշխույժ
4) ռնգեղջյուր, դշխոյական, ակացիա, Ամալյա

12․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում բ։

1) ողբասաց, ջրարբի, սրբապատկեր, հղփանալ
(2) նրբաճաշակ, հարբեցող, արբշիռ, գրաբար
3) երբեմնի, դարպաս, աղբարկղ, դարբին
4) արբունք, աղբյուր, անխափան, նրբաթել

13․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում պ։

1) հափշտակել, թպրտալ, ճամպրուկ, ընդհուպ
2) Ծոփք, թարփ, պապակ, ճեպընթաց
(3) հպանցիկ, ծոպավոր, ճողոպրել, հապշտապ
4) դարպաս, ամպշող, թմբլիկ, ըմպանակ

14․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում փ։

1) խարխափել, ծոպավոր, ճեփ-ճերմակ, թրմփալ
2) հափրուկ, երկնահուփ, սփրթնել, թրմփոց
(3) շամփրել, քարակոփ, Հռիփսիմե, ոսկեծուփ
4) կոպերիզ, երփնաթույր, հղփանալ, արփի

15․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում գ։

(1) շագանակագույն, զիգզագաձև, Վարդգես, վարգել
2) ճաքճքել, նորոգել, հեղգ, դրասանգ
3) ծեգ, սգազգեստ, հագագ, արքունիք
4) ճրագալույց, ճգնակյաց, օձիք, գոգավոր

16․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում կ։

1) վարկաբեկել, սայթաքել, փակցնել, շագանակ
(2) մակաղել, քողտիկ, համաճարակ, վարակ
3) հարկահավաք, ագցան, փեղկ, անհարգի
4) դիցուք, մակույկ, նախկին, նախքան

17․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ք։

1) հմայք, սրնգակալ, սուգ, վարակիչ
2) Սուքիաս, եզերք, շոգեքարշ, վարկանիշ
3) կառք, չոքել, մարագ, շքերթ
(4) բազրիք, ընդերք, բերանքսիվայր, տաքդեղ

18․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում դ։

1) երդիկ, երդվյալ, անդադար, որթատունկ
2) կորնթարդ, անհողդողդ, արդուկ, խորթություն
3) ստահոդ, որդնել, անդամալույծ, վարսանդ
(4) դդում, վաղորդայն, Տրդատ, բաղդատել

Հոմանիշներ| դասարանական առաջադրանք

ա) արշալույս֊արևածագ
բ) գուշակություն-կանխատեսությւն
գ) ծարավ-պապագ
դ) հանցանք-մեղք

ա) թիկնեղ-մարմնեղ
բ) համեմատել-բաղդադել
գ) բարդ-դժվար
դ) գլխարկ- գդակ

ա) ըմբոստ-անզուսպ
բ) տեսիլք-երազ
գ) կալանավորել-բանտարկել
դ) խայտաբղետ-գունավոր
ե) մուշտակ-բաջկոն
զ) նավակ-մակույկ
է) պաշտել-երկրպագել
ը) փական-կափարիչ

դ, տ կամ թ

ե) ծուղակ-թակարդ
զ) խոտոր-շեղ
է) խղճալ-ցավել
ը) թմրել-փայտանալ

բ, ոպ կամ փ

ե) շտապ-հրատապ
զ) պաչիկ-համբույր
է) երկնամուխ-բարձր
ը) առևանգել-գողանալ
թ) ծնկել-չոքել
ժ) հեղինակազրկել-վարկաբեկել
ժա) բարեսիրտ-բարի
ժբ) նախորդ-անցյալ

թ) անթարթ-ակնդետ
ժ) մրթմրթոց-տրտնջոց
ժա) խռովվել-նեղանալ
ժբ) անտուն-անօդևան
թ) շփանալ-հպարտանալ
ժ) սողոսկել-մտնել
ժա) զարմանալ-զմայվել
ժբ) ուռկան-ցանց

Ոճագիտություն

Ոճաբանություն, լեզվաբանական գիտակարգ (միջգիտակարգ), որն ուսումնասիրում է լեզվի ոճական համակարգը. հարում է նաև գրականագիտությանն ու գեղագիտությանը։

Ոճաբանությունը՝ իբրև ինքնուրույն, անկախ գիտակարգ, ձևավորվել է նոր ժամանակներում, սակայն նրա ակունքները բավականին հին են։ Հները ոճաբանության հարցերը քննել են մերձավոր գիտությունների (փիլիսոփայություն, ճարտասանություն, տեքստաբանություն և այլն) հարցադրումների կապակցությամբ։

Ոճաբանությունն ուսումնասիրում է տվյալ լեզվի յուրաքանչյուր նյութական միավորի (հնչյուն, բառ, բառակապակցություն) կիրառության եղանակներն ու արտահայտչական առանձնահատկությունները։ Ոճաբանությունը սովորեցնում է պատկերավոր ու արտահայտիչ դարձնել խոսքը։ Ոճաբանություն առարկայի ուսումնասիրության առարկա կարող է հանդիսանալ լեզվի յուրաքանչյուր նյութական բաղադրիչ՝ հնչյուն, բառ, նախադասություն, լայն առումով ոճաբանության ուսումնասիրության առարկան ոճն է։ Ոճը մտքերն արտահայտելու համար ընտրվող լեզվական միջոցների ու եղանակների տարբերությունն է։ Յուրաքանչյուր անհատ, տարբեր բնագավառներում ունի իր անհատական ոճը։ Լեզուն և ոճը միմյանց հետ սերտորեն կապված հասկացություններն են, որոնք չեն հակադրվում իրար և պայմանավորված են մեկը մյուսով։ Լեզուն ընդհանուր է, ոճը՝ մասնավոր, որն իր որոշակի դրսևորումն է ստանում լեզվի մեջ լեզվական միավորների միջոցով։ «Ոճ» բառն առաջացել է հունարեն «ստիլոս» բառից, այն նախապես նշանակաել է «ցողուն, ծղոտ», որը հին ժամանակներում հույների համար ծառայել է որպես գրիչ, որի մի ծայրով գրում էին մոմապատ տախտակի վրա, իսկ մյուս ծայրով՝ ջնջում։ Հետագայում «ոճ» ասելով մարդիկ հասկացել են մտքի արտահայտման մի որոշակի ձև, որ հատուկ էր միայն առանձին անհատներին։

Ոճերի դասակարգում
Ոճերի դասակարգման տարբեր չափանիշներ ու մոտեցումներ կան, դրանք են ՝

անհատական


իրադրական


գործառական

Անհատական ոճ
Անհատական ոճը հատում է յուրաքանչյուր անհատ ստեղծագործողի, որն ունի որոշակի տաղանդ ու ստեղծագործական ուղղություն, լեզվական միջոցների յուրահատուկ ու ինքնատիպ համակարգ։

Իրադրական ոճ
Իրադրական ոճերը պայմանավորված են խոսքային իրադրությամբ ու պայմաններով, խոսքային միջավայրով ու խոսող-խոսակից փոխհարաբերությամբ։ Ըստ խոսողի ունեցած վերաբերմունքի եւ տրամադրության՝ ձեւավորվում են իրադրական ոճեր, որոնք կարող են լինել՝ հանդիսավոր, պաշտոնական, մտերմիկ-փաղաքշական, երգիծական կամ ծաղրական, հեգնական եւ այլն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր համապատասխան լեզվական ձեւավորումը ու քերականական որոշակի համակարգը։

Հանդիսավոր ոճ
Այս ոճը իրադրվում է հանդիսավոր, պաշտոնական արարողությունների ժամանակ, պետական, վարչական, միջպետական, հոբելյանական ուղերձներում եւ փաստաթղթերում, բանավոր ելույթներում։ Հաճախ նման ոճով են դիմում բարձրաստիճան անձանց ու պաշտոնյաներին։ Տվյալ դեպքում բառերն ընտրվում են հատկապես գրական լեզվի ոլորտից։ Բառապաշարի մեջ զգալի են տվյալ անհատի դիրքը, պաշտոնը, զբաղմունքը, կոչումը մատնանշող բառեր։

Մտերմիկ-փաղաքշական ոճ
Այս ոճը սովորաբար իրադրվում է, ջերմ, մտերմիկ, բարեկամական մթնոլորտում, երբ խոսողն արտահայտում է իր սերը, համակրանքը, մտերմիկ վերաբերմունքը խոսակցի նկատմամբ։ Այս ոճը բացի առօրյա գործածությունից գործ է ածվում նաեւ նամակագրության մեջ եւ գեղարվեստական ոճում։

Պաշտոնական ոճ
Այս ոճն ունի եւ իրադրական, եւ գործառական դրսեւորում ու գործ է ածվում աշխատանքային, պաշտոնական, գործնական իրավիճակներում, որտեղ ամենից առաջ նկատի է առնվում խոսքային իրադրությունը, խոսքի հաղորդակցման նպատակը եւ խոսող-խոսակից հարաբերությունը. թե ում եւ ինչ նպատակով է տեղի ունենում հաղորդակցումը։ Պաշտոնական ոճն առավել եւս ակնհայտ է հրամաններում, կարգադրություններում, հրահանգներում։

Երգիծական կամ ծաղրական ոճ
Այս ոճն արտահայտում է երգիծական, քննադատական վերաբերմունք խոսակցի կամ որեւէ մեկ այլ անձի, հասարակական կյանքի, մարդկային տարբեր հարաբերությունների ու բարքերի նկատմամբ։ Այն օգտագործվում է բանավոր խոսքում, սովորական զրույցների ժամանակ, գեղարվեստական գրականության երգիծական ժանրերում (ֆելիետոն, կատակերգություն եւ այլն)։

Գործառական ոճ
Ոճերն ըստ գործառության խմբավորելիս նախ եւ առաջ հաշվի են առնվում նրանց գործառական (ֆունկցիոնալ) առանձնահատկությունները լեզվի կիրառական տարբեր ոլորտներում։ Առանձնացվում է 4 հիմնական հատկանիշներն են՝

իմաստաբանական
բառապաշարային
քերականական
հուզաարտահայտչական
Ըստ վերոնշյալ հատկանիշների՝ հայերենում կարելի է տարբերակել գործառական հետեւյալ ոճերը՝

գիտական
պաշտոնական
հրապարակախոսական
առօրյա-խոսակցական
գեղարվեստական

Ոճագիտություն

Ոճաբանություն, լեզվաբանական գիտակարգ (միջգիտակարգ), որն ուսումնասիրում է լեզվի ոճական համակարգը. հարում է նաև գրականագիտությանն ու գեղագիտությանը։

Ոճաբանությունը՝ իբրև ինքնուրույն, անկախ գիտակարգ, ձևավորվել է նոր ժամանակներում, սակայն նրա ակունքները բավականին հին են։ Հները ոճաբանության հարցերը քննել են մերձավոր գիտությունների (փիլիսոփայություն, ճարտասանություն, տեքստաբանություն և այլն) հարցադրումների կապակցությամբ։

Ոճաբանությունն ուսումնասիրում է տվյալ լեզվի յուրաքանչյուր նյութական միավորի (հնչյուն, բառ, բառակապակցություն) կիրառության եղանակներն ու արտահայտչական առանձնահատկությունները։ Ոճաբանությունը սովորեցնում է պատկերավոր ու արտահայտիչ դարձնել խոսքը։ Ոճաբանություն առարկայի ուսումնասիրության առարկա կարող է հանդիսանալ լեզվի յուրաքանչյուր նյութական բաղադրիչ՝ հնչյուն, բառ, նախադասություն, լայն առումով ոճաբանության ուսումնասիրության առարկան ոճն է։ Ոճը մտքերն արտահայտելու համար ընտրվող լեզվական միջոցների ու եղանակների տարբերությունն է։ Յուրաքանչյուր անհատ, տարբեր բնագավառներում ունի իր անհատական ոճը։ Լեզուն և ոճը միմյանց հետ սերտորեն կապված հասկացություններն են, որոնք չեն հակադրվում իրար և պայմանավորված են մեկը մյուսով։ Լեզուն ընդհանուր է, ոճը՝ մասնավոր, որն իր որոշակի դրսևորումն է ստանում լեզվի մեջ լեզվական միավորների միջոցով։ «Ոճ» բառն առաջացել է հունարեն «ստիլոս» բառից, այն նախապես նշանակաել է «ցողուն, ծղոտ», որը հին ժամանակներում հույների համար ծառայել է որպես գրիչ, որի մի ծայրով գրում էին մոմապատ տախտակի վրա, իսկ մյուս ծայրով՝ ջնջում։ Հետագայում «ոճ» ասելով մարդիկ հասկացել են մտքի արտահայտման մի որոշակի ձև, որ հատուկ էր միայն առանձին անհատներին։

Ոճերի դասակարգում
Ոճերի դասակարգման տարբեր չափանիշներ ու մոտեցումներ կան, դրանք են ՝

անհատական
իրադրական
գործառական
Անհատական ոճ
Անհատական ոճը հատում է յուրաքանչյուր անհատ ստեղծագործողի, որն ունի որոշակի տաղանդ ու ստեղծագործական ուղղություն, լեզվական միջոցների յուրահատուկ ու ինքնատիպ համակարգ։

Իրադրական ոճ
Իրադրական ոճերը պայմանավորված են խոսքային իրադրությամբ ու պայմաններով, խոսքային միջավայրով ու խոսող-խոսակից փոխհարաբերությամբ։ Ըստ խոսողի ունեցած վերաբերմունքի եւ տրամադրության՝ ձեւավորվում են իրադրական ոճեր, որոնք կարող են լինել՝ հանդիսավոր, պաշտոնական, մտերմիկ-փաղաքշական, երգիծական կամ ծաղրական, հեգնական եւ այլն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր համապատասխան լեզվական ձեւավորումը ու քերականական որոշակի համակարգը։

Հանդիսավոր ոճ
Այս ոճը իրադրվում է հանդիսավոր, պաշտոնական արարողությունների ժամանակ, պետական, վարչական, միջպետական, հոբելյանական ուղերձներում եւ փաստաթղթերում, բանավոր ելույթներում։ Հաճախ նման ոճով են դիմում բարձրաստիճան անձանց ու պաշտոնյաներին։ Տվյալ դեպքում բառերն ընտրվում են հատկապես գրական լեզվի ոլորտից։ Բառապաշարի մեջ զգալի են տվյալ անհատի դիրքը, պաշտոնը, զբաղմունքը, կոչումը մատնանշող բառեր։

Մտերմիկ-փաղաքշական ոճ
Այս ոճը սովորաբար իրադրվում է, ջերմ, մտերմիկ, բարեկամական մթնոլորտում, երբ խոսողն արտահայտում է իր սերը, համակրանքը, մտերմիկ վերաբերմունքը խոսակցի նկատմամբ։ Այս ոճը բացի առօրյա գործածությունից գործ է ածվում նաեւ նամակագրության մեջ եւ գեղարվեստական ոճում։

Պաշտոնական ոճ
Այս ոճն ունի եւ իրադրական, եւ գործառական դրսեւորում ու գործ է ածվում աշխատանքային, պաշտոնական, գործնական իրավիճակներում, որտեղ ամենից առաջ նկատի է առնվում խոսքային իրադրությունը, խոսքի հաղորդակցման նպատակը եւ խոսող-խոսակից հարաբերությունը. թե ում եւ ինչ նպատակով է տեղի ունենում հաղորդակցումը։ Պաշտոնական ոճն առավել եւս ակնհայտ է հրամաններում, կարգադրություններում, հրահանգներում։

Երգիծական կամ ծաղրական ոճ
Այս ոճն արտահայտում է երգիծական, քննադատական վերաբերմունք խոսակցի կամ որեւէ մեկ այլ անձի, հասարակական կյանքի, մարդկային տարբեր հարաբերությունների ու բարքերի նկատմամբ։ Այն օգտագործվում է բանավոր խոսքում, սովորական զրույցների ժամանակ, գեղարվեստական գրականության երգիծական ժանրերում (ֆելիետոն, կատակերգություն եւ այլն)։

Գործառական ոճ
Ոճերն ըստ գործառության խմբավորելիս նախ եւ առաջ հաշվի են առնվում նրանց գործառական (ֆունկցիոնալ) առանձնահատկությունները լեզվի կիրառական տարբեր ոլորտներում։ Առանձնացվում է 4 հիմնական հատկանիշներն են՝

իմաստաբանական
բառապաշարային
քերականական
հուզաարտահայտչական
Ըստ վերոնշյալ հատկանիշների՝ հայերենում կարելի է տարբերակել գործառական հետեւյալ ոճերը՝

գիտական
պաշտոնական
հրապարակախոսական
առօրյա-խոսակցական
գեղարվեստական

Հայոց լեզվի պատմությունը

Հայերենը աշխարհի հնագույն լեզուներից է: Նրա ձևավորումը համընկնում է հայ ժողովրդի կազմավորմանը և գալիս է վաղնջական ժամանակներից։ Խեթական և ասուրաբաբելական արձանագրություն- ները վկայում են, որ հայերը՝ իբրև ցեղային առանձին խմբավորումներ, Հայկական բարձրավանդակում երևացել են Ք.ա. երրորդ հազարամյակում, սակայն իբրև էթնիկ ամբողջականություն նրանք հայտնի են դառնում Ք.ա. 8-7-րդ դարերից։ Այդ շրջանում ստեղծված նպաստավոր պայմանների շնորհիվ նախահայկական պարզ ցեղային միությունները և առանձին ցեղերը միավորվելով ստեղծում են իրենց պետականությունը և կազմավորում հայ ժողովրդին, որին ժամանակի մի շարք ժողովուրդ- ներ անվանել են արմեններ, իսկ երկիրը՝ Արմենիա: Այս անվանումը հետագայում տարածվել է աշխարհի շատ լեզուներում։ Իսկ մեր ժողովրդի հայ ինքնանվանումը ավանդությունը կապում է Հայկ Նահա- պետի անվան հետ: Անցնելով պատմական զարգացման երկարատև ընթացք՝ հայերենը միշտ էլ եղել է աշխարհի առաջավոր լեզուների շարքում և համընթաց է քայլել ժամանակին։ Եվ այսօր էլ մեր լեզուն բռնել է ժամանակի քննությունը. նա առաջավոր գիտության, մշակույթի ու գրականության, հանրակրթության և բարձրագույն դպրոցի, կինոյի ու թատրոնի լեզու է:

Գիտե՞ք, որ…

Աշխարհի ժողովուրդները խոսում են շուրջ 2000 լեզուներով, որոնց մեջ հայերեն խոսողները գրավում են 38-րդ տեղը՝ շուրջ 7 միլիոն մարդ։

Միայն 13 լեզուներով խոսում է ավելի քան 3 միլիարդ մարդ: Դրանք են չինարենը, անգլերենը, իսպաներենը, ռուսերենը, գերմաներենը, Ճապոներենը, ինդոնեզերենը, պորտուգալերենը, ֆրանսերենը, արաբերենը, բենգալերենը և իտալերենը: Հետևաբար, ովքեր տիրապետում են այս լեզուներին, կարող են հաղորդակցվել մոլո- րակի բնակչության կեսի հետ:

Կան լեզուներ, որոնցով հաղորդակցվում են տարբեր ժողովուրդ- Ներ: Այսպես՝ անգլերեն խոսում են ԱՄՆ-ում, Անգլիայում, Կանադա- յում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում։ Գերմաներենով հաղոր- դակցվում են Գերմանիայում և Ավստրիայում։ Պատահում է նաև հակառակը, Բելգիայում խոսում են և՛ ֆրանսերեն, և՛ ֆլամանդերեն: Սուդանում գոյություն ունեն 117, իսկ Դաղստանում` 60 լեզուներ:

Այս առումով հետաքրքիր պատկեր ունի հայոց լեզուն. նրա արևելահայ տարբերակը գործում է ՀՀ-ում և Իրանի հայության մեջ. իսկ արևմտահայերենը Սփյուռքի հաղորդակցման լեզուն է։

Հայերենը անցել է զարգացման երկարատև ուղի, սակայն մեր բուն գիտ իտելիքները նրա մասին սկսվում են 5-րդ դարից, այսինքն՝ գրերի գյուտի պահից, երբ հայերենը դարձավ գրային լեզու, և այն հնարավոր դարձավ ամրագրել գրավոր հուշարձաններում և այդպես ավանդել ապագա սերունդներին: Մինչև գրերի գյուտը հայերենն անշուշտ գոյություն ուներ և զարգացած լեզուների կարգին էր պատկանում, քանի որ Տիգրան Մեծի աշխարհակալ կայսրության, Արտավազդի օրոք սեփական թատրոն ունեցող թագավորության լեզուն էր, սակայն նրա մասին մեզ շատ քիչ բան է հայտնի: Հայերենի այդ շրջանը, որ կոչվում է նախագրային հայերեն, մեզ չի ավանդվել որևէ գրավոր հուշարձանի միջոցով։ Այդ պատճառով էլ մեր փաստական-նյութական գիտելիքները հայերենի այդ փուլի մասին անբավարար են: Սոսկ պատմահամեմա- տական և վերականգնողական այլ մեթոդների շնորհիվ հնարավոր է դատողություններ անել հայերենի նախագրային շրջանի վերաբերյալ:

Գրերի գյուտից (405թ.) մինչև մեր օրերն ընկած ժամանակաշրջանի մեջ ընդունված է առանձնացնել հայոց լեզվի զարգացման երեք շրջան.

ա) հին հայերենի,

բ) միջին հայերենի,

գ) աշխարհաբարի կամ նոր հայերենի:

Գրաբարը հայերենի հին շրջանի գրական մշակված տարբերակի անվանումն է, թեև հաճախ գործածվում է ընդհանրապես հին հայերեն իմաստով։ Հին հայերենը հայ ժողովրդի համընդհանուր հաղորդակցման միջոցն է եղել 5-11-րդ դարերում:

Միջին հայերենը հաջորդել է գրաբարին և գործել է մինչև 16-րդ դարը: Այն կոչվել է նաև կիլիկյան հայերեն, քանի որ առավելաբար տա- րածված է եղել Կիլիկիայի հայկական թագավորությունում:

Աշխարհաբարը կամ նոր հայերենը, սկիզբ առնելով 17-րդ դարում, զարգացել ու վերջնականապես ձևավորվել է 19-րդ դարի առաջին կեսում և այսօր էլ հայ ժողովրդի հաղորդակցման միջոցն է: Աշխար- հաբարը այսօր աշխարհին ներկայանում է երկու ճյուղով՝ արևելա- հայերեն և արևմտահայերեն:

Հայոց լեզու | Կետադրություն

Ու մինչ իշխան Կամսարականը դիմացի լեռնաստորոտների՝ ալպյան բուսականությամբ ծածկված փեշերին կռվում էր պարսիկների՝ վայրկյան առ վայրկյան նոսրացող զորագնդրի դեմ, Բագրատունու՝ ոստքից գլուխ զինավառ մարտիկներն աշխատում էին կտրել նահանջող թշնամու ճանապարհը։

Պապի՝ դավադիր հույնի ձեռքով կատարված նենգ սպանությունը ցնցեց հայոց աշխարհը՝ բոլորին համակելով վիրավորանքի և զայրույթի՝ հոգի բզկտող զգացմամբ։

Ցավում էին ոչ միայն նրանք, ովքեր սիրում էին Պապ թագավորին, այլև նույնիսկ այն նախարարները. որոնք հակառակ էին նրա արքունի մշտական բանակի զինվոր ու ձի տալու պահանջին։

Հայոց լեզու | Կետադրություն

Երիտասարդն իր առջև տեսավ ծանոթ միջնաբերդը՝ վերից վար, ծառաստանով շրջապատված և կանաչների մեջ կորած այգին՝ ատամնավորպարսպով ու բուրգերով գոտևորված։

Քիչ հետո երևաց Ավագ կամ, ինչպես կոչում էին, Վաղարշապատի դուռը` զույգ աշտարակներով և բարձր բուրգերով, որոնց վրա ծածանվում էին
պարսիր դրոշներ՝ բազմաթև արծվի զինանշա9նով։

Դեմ դիմաց կանգնած էր ծանոթ մի տղամարդ՝ ծանոթ ժպիտով, ժամանակի ճերմակ փոշուց սպիտակած մազերով, բայց երիտասարդական առույգ կեցվածքով ու վեհատեսիլ։

Մերթընդմերթ՝ նավթահանքերից լսվում էին ինչ-որ խշշյուններ, դա դեպի ամբարները հոսող նավթի ձայնն էր՝ միօրինակ ու տաղտկալի։

Բեկին մոտերավ՝ մելիք Թուրինջը, գեղջկական հագուստով, գլխաքար ու շփոթված :

Աղոթասրահ մտան երկու քահանա, մեկը՝ տեր Սարգիսը՝ միջահասակ
նիհար մարմնով, խորամանկ աչքերով, հազիվ քառասուն տարեկան, մյուսը՝ տեր Հովսեփը՝ բարձրահասակ, սպիտակամորուք, բարի դեմքով ծերունի։

Քաղաքի սակավամարդ նրբանցքնրից մեկով քայլում էր մի երիտասարդ ՝ուսերից վար թափվող դարչնագույն զգեստով, մուգ շագանակագույն
մույկերով։

Երկար քայլելուց հետո վերջապես հասան մի լեռնահովիտ՝ սառնորակ աղբյուրներով, պաղ շնկշնկան քամիներով, թափանցիկ օդով ու երփներանգ ծաղիկներով և որոշեցին այլևս չշարունակել ճափան և ապրել երկրային այդ շքեղ դրախտում:

Շուտով Սամսոնը դառնում է խրոխտ, հաղթանդամ պատանի՝ առասպելական ուժով, հուժկու բազուկներով, խարտյաշ գանգուր մազերով և ահուսարսափ է տարածում թշնամիների վրա: Նա սիրահարվում է մի կնոջ՝ Դալիլա անունով:

Մարգագետինը՝ պճնված հիասքանչ ծաղիկներով ու թավիշ կանաչով, ընդամենը մի քանի ժամ հետո պիտի տրորվեր զինվորների ոտքերի տակ:

Հայոց լեզու | Հնչյունափոխություն

Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:

Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույերկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն:

Առաջադրանքներ՝

  1. Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)

հին-հնամենի (ի-ն գաղտնավանկի ը)
բազուկ-բազկաթոռ (ու-ն սղվել է)
պատիժ-պատժել (ի-ն սղվել է)
ողջույն-ողջունել (ույ-ու)
աշխույժ-աշխուժություն (ույ-ու)
մատյան-մատենագիր (յա-ե)
պարտեզ-պարտիզան (ե-ի)
գլուխ-գլխավոր (ու-ն գաղտնավանկի ը)
էշ-իշամեղու (է-ի)

  1. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:

ա) բուրդ – բրդյա, սիրտ – սրտանց, կույր – կուրանալ, ճահիճ – ճահճապատ, ալյուր – ալրատ, կեզ – կիզող, ատամնաբույժ – ատամնաբուժարան
բ) վիշտ – վշտել, թույլ – թուլանալ, ծնունդ – ծննդաբերություն, հաշիվ – հավել, արթուն – աթնանալ, հույն – Հունաստան, տույժ – տուժել

կիսամուշտակ – կես+մուշտակ
վիպական – վեպ+ական
իջևանել – էջ+անել
պատվիրել – պատվեր+ել
սիրալիր – սեր+ա+լիր
իջվածք – էջ+վածք
տիրական – տեր+ական
սիզավետ – սեզ+ավետ
զինել – զենք+ել

ի ձայնավորի հնչյունափոխությունը

  1. Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Սարգիս-Սարգսյան – (ի-ն գաղտնավանկի ը)
միրգ-մրգատու – (ի-ն գաղտնավանկի ը)
ջիղ-ջղային – (ի-ն գաղտնավանկի ը)
կաղին-կաղնի – (ի-ն սղվել է)
որդի-որդյակ – (ի-յ)
կռիվ-կռվել – (ի-ն սղվել է)
խիղճ-խղճալ – (ի-ն գաղտնավանկի ը)
կծիկ-կծկել – (ի-ն սղվել է)
մահիճ-մահճակալ – (ի-ն սղվել է)
կոշիկ-կոշկեղեն – (ի-ն սղվել է)
նկարիչ-նկարչությու – (ի-ն սղվել է)
կղզի-կղզյակ – (ի-ն գաղտնավանկի ը)

  1. Տրված բառերը տեղադրիր տրված շարքերում՝

Մկրտչյան, նարնջագույն, վարչություն, վերջնական, դեղնավուն, գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, բժշկական, սկզբնակետ, կնքել, վրձնահարված, նկարչական, սրտամորմոք, կարմրավուն:

ի-ն սղվել է (չի արտասանվում) – Մկրտչյան, վարչություն, դեղնավուն, գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, սկզբնակետ, կնքել, վրձնահարված, նկարչական
ի-ն դարձել է ը, որը չի գրվում – նարնջագույն, բժշկական, սրտամորմոք, կարմրավուն

  1. Բառերը տեղադրիր համապատասխան շարքերում՝

Որդյակ, քաղաքացիություն, տարեվերջ, աղավնյակ, ուղենիշ, գերություն, գերեվարել, հոգեբան, ոսկեթել, ոսկերիզ, փոշոտ, բարություն, բարեպաշտ, ուղեգորգ, թշնամանալ, փոշեծածկ, կենդանություն, կղզիանալ, այգեպան, տարեդարձ, որդեգրել:

Բառավերջի ի-ն
ա) դարձել է ե – տարեվերջ, ուղենիշ, հոգեբան, հոգեբան, ոսկեթել, բարեպաշտ, ուղեգորգ, փոշեծածկ, այգեպան, տարեդարձ, որդեգրել
բ) ընկել է – գերություն, ոսկերիզ, փոշոտ, բարություն, թշնամանալ, կենդանություն
գ) դարձել է յ – որդյակ, աղավնյակ
դ) պահպանվել է – քաղաքացիություն, կղզիանալ

  1. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

թիվ (նշան) – թվանշան
գին (ցուցակ) – գնացուցակ
ուղի (գիր) – ուղղագիր
միս (գործ) – մսագործ
գարի (հաց) – գարեհաց
ծաղիկ (թերթ) – ծաղկաթերթ
դեղին (մորթ) – դեղնամորթ
խնդիր (գիրք) – խնդրագիրք
սիրտ (ցավ) – սրտացավ
բարի (կամ) – բարեկամ
այգի (պան) – այգեպան
հոգի (ակ) – հոգյակ
երկիր (բան) – երկրաբան

7. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

կուրծք (վանդակ) – կրծքավանդակ
ջուր (աման) – ջրաման
շուրջ (գիծ) – շրջագիծ
միս (գործ) – մսագործ
ուրու (ական) – ուրվական
տունկ (արան) – տնկարան
մածուն (աման) – մածնաման
չու (ցուցակ) – չվացուցակ
սնունդ (մթերք) – սննդամթերք

Գաղտնավանկի ը ձայնավորի հնչյունափոխությունը

  1. Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝

մեղր-Մեղրաձոր – (ը-ն սղվել է)
մանր-մանրամասն – (ը-ն սղվել է)
համր-համրություն – (ը-ն սղվել է)
խառն-խառնիխուռն – (ը-ն սղվել է)
ազդր-ազդրամիս – (ը-ն սղվել է)
թանձր-թանձրանալ – (ը-ն սղվել է)

  1. Տրված բառերից յուրաքանչյուրով 1-2 բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝

աստղ – աստղագետ, աստղանման
կարծր – կարծրաբար, կարծրադատ
փոքր – փոքրամարմին, փոքրանալ
կայսր – կայսրական, կայսրութություն
քաղցր – քաղցրահամ, քաղցրություն

Յա, ույ, յու երկհնչյունների հնչյունափոխությունը

  1. Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝

հավիտյան-հավիտենական – (յա-ե)
սենյակ-սենեկազգեստ – (յա-ե)
առօրյա-առօրեակամ – (յա-ե)
հնամյա-հնամենի – (յա-ե)
պատանյա-պատանեկիկ – (յա-ե)

  1. Տրված մասերը միացնելով բառեր կազմիր:

վայրկյան+ցույց – վայրկենացույց
կատարյալ+ություն – կատարելություն
մատյան+գիր – մատենագիր
առաքյալ+ական – առաքելական
հեծյալ+զոր – հեծելազոր
ատյան+կալ – ատենակալ

  1. Հետևյալ բառերից 2-ական բառ կազմիր այնպես, որ ույ երկհնչյունը փոխվի ու-ի՝

զրույց – զրուցակից, զրուցել
ցույց – ցուցադրել, ցուցամատ
գույն – գունավոր, գունատ
հույս – հուսահատություն, հուսաբեր
հրապույր – հրապուրել, հրապուրան
լույս – լուսաբանել, լուսաբաց
բույր – բուրավետ, բուրալի

  1. Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝

լուսավոր – լույս
բուրաստան – բույր
բուսական – բույս
մատուցել – մատույց
զգուշություն – զգույշ
հուսալից – հույս
թունավոր – թույն
գունեղ – գույն
կապտություն – կապույտ
սառցարան – սառույց
համբուրել – համբույր
ողջունել – ողջյուն
կուտակել – կույտ
կառուցում – կառույց
զեկուցում – զեկույց
անասնաբուծություն – անասուն

  1. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

կառույց (պատել) – կառուցապատել
բույս (բան) – բուսաբան
հույս (տու) – հուսատու
լույս (բեր) – լուսաբեր
զեկույց (գիր) – զեկուցագիր
հրապույր (իչ) – հրապուրիր
գույն (վառ) – գունավառ
սառույց (պատ) – սառուցապատ